Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:42

«Ահաբեկչության նախապատրաստման» գործով ձերբակալված 5 երիտասարդ ազատ է արձակվել․ ՀՅԴ

«Ահաբեկչության նախապատրաստման» գործով ձերբակալված 5 երիտասարդ ազատ է արձակվել․ ՀՅԴ

Հուլիսի 13-ի առավոտյան ազատ է արձակվել հուլիսի 10-ին «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալված 5 երիտասարդ, հայտնել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գրասենյակից։

Նշվում է, որ ազատ արձակվածների թվում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը։

Մանուկյանի որդին ձերբալությունը «դասական քաղաքական ճնշում է» որակել։ Նրա խոսքով՝ իրենց վերագրվող մեղադրանքներն «աբսուրդ են»։

«Ճնշելու միջոց է՝ հավելյալ ազդելու, լռեցնելու, հանրության մեջ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով»,- ասել է Մանուկյանը։

Նա հավելել է, որ փաստաբանները բողոքարկելու են ձերբակալությունների որոշումները։

Ավելի ուշ Գեղամ Մանուկյանը տեղեկացրել է, որ դաշնակցականներից բացի ազատ է արձակվել նաև մի երիտասարդ, որն առնչություն չունի ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ կուսակացության Երիտասարդական միության հետ։

«Առաջին օրը, երբ խուզարկում էին տունը, ինչ-որ անուններ էին որոշման մեջ։ Մի անուն կար, որը որևէ մեկիս ծանոթ չէր։ Հարազատներն օրեր անց եկան ու ասացին, որ իրենց տղան է՝ սանտեխնիկ է։ Տնից մարդուն բռնել, բերել են, 3 օր պահել են ահաբեկչության կասկածանքով»,- հավելել է պատգամավորը։

Հուլիսի 10-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։ Նույն օրը ՀՅԴ-ն հայտնել էր անդամների տներում իրականացված խուզարկությունների, Մանուկյանի որդու ձերբակալության և Մարտոյանին բերման ենթարկելու մասին։ Հուլիսի 11-ին կալանավորվել էր ՀՅԴ երիտասարդական թևի 18-ամյա անդամ Անդրանիկ Չամիչյանը, հուլիսի 12-ին՝ Ալեքսան Ասատրյանը։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+