Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:33

Ամենայն հավանականությամբ՝ ինձ կձերբակալեն․ Նարեկ Կարապետյան

Ամենայն հավանականությամբ՝ ինձ կձերբակալեն․ Նարեկ Կարապետյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ սպասում է իր կալանավորմանը։

Հուլիսի 8-ի առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել նրա տանը, ինչպես նաև ընկերության գլխավոր գրասենյակում։ Քննչական կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կոմիտեի տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործերի շրջանակում։

«Սպասում էինք այս ամենին, երևի մի քիչ էլ ուշացան։ 90 տոկոսով կձերբակալեն ինձ, բայց չգիտեմ՝ ինչի համար»,- լրագրողներին ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ի՞նչ գործի շրջանակում են գործում ուժայինները, բայց ենթադրել է, որ դա կարող է կապված լինել խաղաղ ակցիաներին իր մասնակցության հետ։

«Ինձ համար հստակ չէ, թե ինչ գործի շրջանակում է սա արվում, հնարավոր է՝ կապված է հանրահավաքների հետ»,- նշել է նա։

Կարապետյանը հավելել է, որ իշխանությունների գործողություններն իր համար հասկանալի են։

«Թող անեն այդ քայլերը, տեսնենք՝ դրանք իրենց հաջողությո՞ւն, թե՞ անհաջողություն են բերելու»,- նշել է նա։

Լրագրողի հարցին, թե կոնկրետ ի՞նչ է առգրավվել իր տնից, Կարապետյանը պատասխանել է, որ իրավապահներն առգրավել են «երկու գլխարկ, երեխաների լուսանկարներով ֆլեշկա, չորս iPhone և մի քիչ գումար»։

Հուլիսի 2-ին խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։ Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։

Նարեկ Կարապետյանը կալանավորված գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին է: Հուլիսի 4-ին հաջակցություն Կարապետյանի ակցիայի ժամանակ նա հայտարարել էր, որ ազգի մեջ «բաժանումը ստեղծվել է, որ մեզ հեշտ կառավարեն»: «Մինչդեռ միակ բաժանումը, որ մեր մեջ պետք է լինի հետևյալը պետք է լինի՝ կլինենք կառուցող, թե՞ քանդող»: Այդ նույն ակցիայի ընթացքում ընթերցվել էր Սամվել Կարապետյանի ուղերձը, որում նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի Հայաստանում։ Կարապետյանը շեշտել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու անհրաժեշտության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+