Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:28

Անձնավորված հարձակում է․ փաստաբանը՝ Կարապետյանի ազատության կոչով էկրաններն ապամոնտաժելու մասին

Անձնավորված հարձակում է․ փաստաբանը՝ Կարապետյանի ազատության կոչով էկրաններն ապամոնտաժելու մասին

Երևանի Հյուսիսային պողոտայում քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժում են գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով և նրան ազատ արձակելու կոչ պարունակող պաստառներով էկրանները։ Ապամոնտաժումն ընթանում է սեփականատիրոջ տարածքում, որտեղ էկրանները տեղադրվել են օրինական հիմքերով։ Աշխատանքներն իրականացնում են քաղաքացիական հագուստով անձինք։

Armenia Today-ի տվյալներով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներն ավելի վաղ պահանջել էին հեռացնել էկրանները՝ սպառնալով, որ հակառակ դեպքում՝ դրանք կապամոնտաժեն իրենց ուժերով։

«Հանքաշար» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Մերի Գևորգյանը լրագրողների հետ զրույցում քաղաքապետարանի այս գործողությունները, որոնց հիմքում Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջն էր, որակել է որպես թիրախավորված հարձակում գործարարի նկատմամբ։

«Նրանք ասում են, որ էկրանները կապամոնտաժեն, եթե չհեռացնենք նման հաղորդագրությունները։ Փաստացի, նրանք ստիպում են դադարեցնել մեր իրազեկումը, որը բառացիորեն այդպիսին է՝ իրազեկում է, ոչ թե գովազդ, և մենք նման բան անելու մտադրություն չունենք»,- նշել է Գևորգյանը։

Փաստաբանը շեշտել է, որ խնդիրը բովանդակության մեջ է։ Նա լրագրողներին ներկայացրել է էկրանների տեղադրման բոլոր թույլտվությունները, որոնք տրամադրվել են հենց քաղաքապետարանի կողմից։

Նախկինում նույն էկրաններով հեռարձակվել են նաև գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախընտրական նյութերը։ Գևորգյանի խոսքով՝ երբեք որևէ բողոք չեն ստացել, թե տվյալ էկրաններին հնարավոր չէ Ավինյանի լուսանկարները ցուցադրել։

Երևանի քաղաքապետարանի առևտրի, սպասարկման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանն ապամոնտաժումը պատճառաբանել է 2023 թվականի ապրիլին ընդունված և 2024-ի սկզբից ուժի մեջ մտած նոր կարգավորումներին չհամապատասխանելու հանգամանքով։ Նա հերքել է քաղաքապետարանի գործողությունների մեջ քաղաքական ենթատեքստի առկայությունը՝ նշելով միայն, որ էկրանների չափերը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են այս էկրանների գոյության մասին հիշել միայն մեկուկես տարի անց՝ հենց այն ժամանակ, երբ դրանց վրա հայտնվել է Կարապետյանին ազատ արձակելու կոչը, Առաքելյանը չի պատասխանել։ Նա միայն նշել է, որ 2024 թվականի հունվարից ի վեր Երևանում ապամոնտաժվել է շուրջ 30 հազար արտաքին գովազդային միջոց, այդ թվում՝ 600 բիլբորդ և ավելի քան 1000 լուսային գովազդային վահանակ, և դեռ մեծ ծավալով աշխատանք կա կատարելու, ինչը միանգամից իրականացնել հնարավոր չէ։

Գևորգյանն ավելի ուշ Armenia Today-ին հայտնել է, որ հանցագործության մասին ոստիկանություն կատարված զանգերը որևէ արդյունք չեն տվել: Նա պարզաբանել է, որ ոստիկանություն զանգելուց հետո իրենց հորդորել են մոտենալ դեպքի վայրում հերթապահող ոստիկաններին, սակայն երբ փորձել են հաղորդել հանցագործության և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մասնավոր տարածք ներխուժելու մասին, ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+