Քննչական կոմիտեից 590 000 դոլար հափշտակելու գործով որպես մեղադրյալ ներգրավված 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մայիսի 21-ին ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակել էին որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։
Մայիսի 22-ին հափշտակելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, մայիսի 24-ին իրավապահները տեղեկացրել էին ձերբակալությունների և գումարի մեծ մասը հայտնաբերելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







