Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:05

Հակոբ Ասլանյանի հետ վեճի գործով դատարանը Սամվել Վարդանյանին մի հոդվածով արդարացրել, մեկով մեղավոր է ճանաչել

Հակոբ Ասլանյանի հետ վեճի գործով դատարանը Սամվել Վարդանյանին մի հոդվածով արդարացրել, մեկով մեղավոր է ճանաչել

Դատաանը Սամվել Վարդանյանի և ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճի գործով Վարդանյանին ատելության հոդվածով արդարացրել, իսկ խուլիգանության հոդվածով մեղավոր է ճանաչել, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դա նշանակում է, որ Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չի կարող նշանակվել։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը»,- գրել է Մելիքյանը։

Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ խուլիգանության մասով վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

2024-ի ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը հասարակական տրանսպորտում Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։

Քննչական կոմիտեն ապրիլի 16-ին խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էր հարուցել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին: Մայիսի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք՝ 7 մլն դրամ գրավով համակցմամբ։ Հուլիսի 25-ին Վարդանյանի տնային կալանքը դատարանը փոխարինել էր վարչական հսկողությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+