Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:45

ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոց, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 492 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու նպատակով նրա հսկողության տակ գտնվողի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում)։

Դեկտեմբերի 13-ին Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում ՍԱՏՄ-ի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցը լարված վիճաբանության էր վերածվել։ 8 անձ էր ձերբակալվել, որոնց թվում նաև ինքնահրկիզման փորձ կատարած մի քաղաքացի։ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ստուգումների արդյունքում ոչնչացման ենթակա մսամթերք է առգրավվել։ Նա նշել էր, որ շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով։

ՍԱՏՄ-ն ավելի ուշ հայտնել էր, որ Երևանի Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում անցկացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել էին մի շարք էական խախտումներ։ ՍԱՏՄ-ից մանրամասնել էին, որ մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:

Հայաստանում 2020 թվականի հուլիսի 1-ից կառավարության որոշում է գործում, ըստ որի անասունների մորթը պետք է կազմակերպվի բացառապես սպանդանոցներում։ Մինչ այդ անասնապահներն ու մսավաճառները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության մոտ և նամակ էին փոխանցել վարչապետին՝ իշխանություններից պահանջելով ապահովել սպանդանոցների առկայությունը բոլոր անասնապահների համար և բոլոր համայնքներում։ 2020 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը հայտնել էր մոդուլային սպանդանոցների սարքավորումների լիզինգի սուբսիդավորման մասին՝ 15 տոկոսի չափով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+