Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 10-ին, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ Քոչարյանի բացակայության պատճառով։
Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների եզրակացությունը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է՝ զարկերակային հիպերթենզիա՝ 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, բարձր կարդիովասկուլյար ռիսկ:
Դատարանն արձանագրեց, որ բժշկական նկատառումներից ելնելով՝ պացիենտի տեղափոխումը նիստերի դահլիճ նպատակահարմար չէ:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 7-ին ուշ երեկոյան, արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







