ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն այսօր ավելի լավ է զգում, քան՝ երեկ, վիճակը դրական է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հարցին, թե այժմ ի՞նչ բուժում է ստանում երկրորդ նախագահը՝ պաշտպանը նշեց, որ դա բժշկական գաղտնիք է և չի կարող հայտնել։
«Դեռ չգիտենք ինչ ցուցումներ կան, բայց առնվազն մի քանի օր կգտնվի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Խուդոյանը։
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ մարտի 10-ին կայանալիք նիստին երկրորդ նախագահը չի կարող մասնակցել։ «Հավանաբար մյուս շաբաթվա նիստին կարող է մասնակցել»,- ավելացրեց պաշտպանը։
«Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ Քոչարյանն իրենց մոտ է գտնվում բուժզննման և բուժման նպատակով։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երեկ հոսպիտալացվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝ ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով: Դրանից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



