Կալանավորվել է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Ալիկ Նազարյանը, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
ՔԿ-ից նաև հաստատել են այսօր առավոտյան Նազարյանի տանն իրականացրած խուզարկությունների լուրը՝ նշելով, որ նույն վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
«Առինջ մոլը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Վերջինիս նկատմամբ գործողությունների ֆոնին հուլիսին, ի թիվս Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ընկերությունների, կապարակնքվել էր նաև «Առինջ մոլի» ավելի քան 20 տաղավար, իսկ աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել։
Կարդացեք նաև՝
Դատախազությունը պատրաստվում է «խլել» «Առինջ մոլ»-ի տարածքը․ ԶԼՄ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







