Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:40

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Նա հավելել է, որ դատական հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 9-ին։

Մանուկյանը կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Նա անցնում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի գործով։ Քննչական կոմիտեն Թևանյանին մեղադրում է պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Սեպտեմբերի 8-ին դատարանը Թևանյանի կալանքը երկարաձգել էր երեք, Մանուկյանինը՝ մեկ ամսով։

Սողոյանը խափանման միջոցի փոփոխությունը կապել է նաև երեխայի լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ դատարանը, միաժամանակ, խստացրել է Մանուկյանի շփումների սահմանափակումները, այդ թվում՝ պատգամավորների հետ հանդիպումների մասով։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Սողոյանի խոսքով՝ պաշտպանությունը միջնորդել էր ամբողջությամբ ազատ արձակել Մանուկյանին՝ պնդելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան։

Փաստաբանը նշել է, որ Մանուկյանին վերագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է և, իր գնահատմամբ, նա արդեն կրել է հնարավոր պատժաչափին համադրելի ազատության սահմանափակում։ Սողոյանը նաև պնդել է, որ գործում Մանուկյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան։ Նրա խոսքով՝ չկան նաև պատգամավորների ցուցմունքներ, որոնք կհաստատեին Մանուկյանի ներկայությունը փակ նիստին կամ տեղեկությունների փոխանցման հանգամանքը։

Սողոյանը պարզաբանել է, որ 622 մլն դոլարին վերաբերող դրվագը, ըստ պաշտպանության, կապված չէ պետական գաղտնիքի փոխանցման հետ։ Նրա խոսքով՝ խոսքն օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում քաղաքական կամ հասարակական գործունեության ֆինանսավորման նպատակով տրամադրվելիք դրամաշնորհի մասին է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+