«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում: Ըստ գերատեսչության՝ նրա նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով):




































