Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:54

Սամվել Կարապետյանը Փաշինյանից հրապարակային ներողություն և 3 մլն դրամ է պահանջել

Սամվել Կարապետյանը Փաշինյանից հրապարակային ներողություն և 3 մլն դրամ է պահանջել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և 3 մլն դրամ փոխհատուցում վճարել վիրավորանքի համար, տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 9-ին։ Հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 29-ի հրապարակային ելույթի ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են, որոնք հայցվորը վիրավորական է համարում։

Կարապետյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին վարչապետի պաշտոնական Facebook-յան էջի ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ մայիսի 29-ի ելույթի ընթացքում իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

Հայցվորը պահանջում է, որ տեսանյութը հրապարակվի «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրով։ Տեսանյութը և դրա խորագիրը չպետք է պարունակեն Փաշինյանի կամ որևէ երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն։

Բացի այդ, Կարապետյանը պահանջում է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանի խելամիտ վարձատրությունը։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Կարապետյանի ներկայացուցիչը փաստաբան Վարդան Ալոյանն է։

Ավելի վաղ Փաշինյանն ինքն էր երկու հայց ներկայացրել Կարապետյանի դեմ։ Երկրորդ հայցը Երևանի քաղաքացիական դատարան էր մուտքագրվել հունիսի 10-ին և վերաբերում էր Կարապետյանի՝ մայիսի 25-ի հայտարարությանը, թե վարչապետը Կանադայում տուն ունի։ Փաշինյանն այդ պնդումը զրպարտություն է համարում և պահանջում է հրապարակային հերքում, ինչպես նաև 6 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Առաջին հայցը Փաշինյանը ներկայացրել էր մայիսի 7-ին՝ Կարապետյանի՝ «հալյուցինոգեն սնկերի» վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ Վարչապետը նաև հայտարարել էր երրորդ հայց ներկայացնելու մտադրության մասին՝ կապված Հայաստան 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրերի վերաբերյալ հայտարարությունների հետ։

Կարապետյանը, իր հերթին, մայիսի 29-ին հայց էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված տեղեկությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+