Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ դատական հայցն է ներկայայցրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից (Datalex)։
Վարչապետը Կարապետյանից պահանջել է հերքել Կարապետյանի մայիսի 25-ի հայտարարությունը, ըստ որի՝ «Փաշինյանը Կանադայում տուն ունի»։
Փաշինյանը Կարապետյանի հայտարարությունը հայցում «զրպարտիչ, կեղծ և իրականությանը չհամապատասխանող է որակել»։ Որպես նյութական վնաս՝ նա Կարապետյանից պահանջել է 6 մլն դրամի փոխհատուցում։ Փաշինյանը Կարապետյանից պահանջել է հերքումը տարածել թե՛ 200 հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք ԶԼՄ-ներով, թե՛ «Ուժեղ Հայաստանի» յութուբյան ալիքով։
Փաշինյանը մասիին «չինական սունկ ուտելու» Կարապետյանի խոսքերից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Փաշինյանը հայտնել էր, որ մտադիր է Կարապետյանի դեմ հայց ներկայացրել նաև «300 000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու լուրը» հերքելու պահանջով։




































