Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի տնային կալանք խափանման միջոցը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ, հայտնում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Արզումանյանն ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:
Արզումանյանը կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների երկու դրվագով։ Ըստ մեղադրանքի՝ խոսքը Շուշիի գրավման, ինչպես նաև հյուսիսարևելյան ուղղությամբ «Արեգ» բարձունքի կորստի հետ կապված դրվագների մասին է։ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Արզումանյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Նա գլխավորել էր Արցախի պաշտպանության բանակը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







