ՀՀ հակակոռուպցիոն դատարանն Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա մանրամասնել է, որ որոշումը կայացրել է դատավոր Վարդգես Սարգսյանը։
Արզումանյանը ձերբակալվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների երկու դրվագով։ Հետաքննությունը ճշգրտել էր, որ խոսքը Շուշիի լքման, ինչպես նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ «Արեգ» բարձունքի կորստի հետ կապված դրվագների մասին է։
Նա գլխավորել էր Արցախի պաշտպանության նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը։





































