Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով և բացակայելու արգելքով, Armenia Today-ին հայտնել է Վարչական դատարանների մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 9-ին։
Հունիսի 10-ին դատարանը մեկ ամսով տնային կալանք էր կիրառել Գուլոյանի նկատմամբ և սահմանել 20 մլն դրամ գրավ։ Նա մեղադրվում է բռնագրավված գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մեջ։ Ըստ դատախազության՝ Գուլոյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առնվազն 229 մլն դրամի վնաս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







