Դատարանը մեկ ամսով տնային կալանքի է ենթարկել Կոտայքի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարապետ Գուլոյանին, և սահմանել 20 միլիոն դրամ գրավ, Armenia Today-ին հայտնեց Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Դատախազությունը հունիսի 8-ին քրեական գործ էր հարուցել Գուլոյանի դեմ՝ բռնագրավված գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, կբռնագանձվեն Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված 90%-ը։
Դատարանի կողմից արգելվել էր գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպվել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասում, նշել էին դատախազությունից։
«Մասնավորապես՝ կազմակերպել էր երեսպատված սալիկների ապամոնտաժում, դռների ու պատուհանների տեղահանում և այլն»,- նշվում էր հաղորդագրության մեջ։






































