Հակակոռուպցիոն դատարանը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պարտավորեցրել է հօգուտ Երևան համայնքի վճարել 76,8 մլն դրամ (մոտ 209,3 հազար դոլար)։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն դատարանն ամբողջությամբ բավարարել է 2025-ին դատախազության ներկայացրած հայցը, որով պահանջվում էր բռնագանձել 76,8 մլն դրամ՝ որպես, ըստ հայցի, համայնքին պատճառված վնասի հատուցում։
Հակակոռուպցիոն դատարանը նույն տարվա սեպտեմբերի 9-ին հայցն ընդունել էր վարույթ և 76,8 մլն դրամի չափով արգելանք դրել Բեգլարյանին պատկանող գույքի վրա։ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով դատարանը հայցը բավարարել էր ամբողջությամբ։
Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել դեռ 2022 թվականի նոյեմբերին։ Իրավապահները պնդում են, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել և անօրինական ճանապարհով իրեն է փոխանցել Երևանում և այլ բնակավայրերում գտնվող առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք։
Բեգլարյանը հունիսի 5-ին մեկ ամսով կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2012թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Հուլիսին նրա կալանքը երկարաձգվել էր։
Նա քաղաքապետի պաշտոնում նշանակվել էր 2009 թվականին, 2012-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ 2012-ին՝ Տրանսպորտի և կապի նախարար:



































