Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, «Փաստինֆո»-ին հայտնել է Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։
Նա անհիմն է համարել կալանքի ժամկետի երկարաձգումը և նշել, որ այն բողոքարկելու են։
«Կալանքը երկարացնելու որոշման տեքստը դեռ ապօրինաբար չի տրաադրվել մեզ, ստանալուն պես բողոքարկելու ենք. այն ակնհայտ ապօրինի է, քանի որ նախորդ 1 ամսով դատարանի որոշմամբ հստակ արձանագրվել էր, որ առկա նյութերի հաշվառմամբ ապացուցման գործընթացին միջամտության ենթադրյալ ռիսկերն այս գործով կարող են գործել 1 ամիս: Առանց որևէ հանգամանքի փոփոխության ակնհայտ անհիմն էր ներկայումս երկարացման որոշում կայացնելը»,- ասել է Անանյանը։
Բեգլարյանը հունիսի 5-ին մեկ ամսով կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2012թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

































