Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:07

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

Երևանի նախկին քաղաքապետ և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Այսօր ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու նոր հայց էր ներկայացրել Բեգլարյանի դեմ։ Սա Բեգլարյանի դեմ երկրորդ հայցն է, որի շրջանակներում պետությունը պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք, 636 մլն դրամ, ինչպես նաև մեկ իրավաբանական անձում բաժնեմաս: Առաջին հայցով դատախազությունը Բեգլարյանից պահանջում էր 31 անշարժ գույք, որոնք, քննության վարկածով, ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

Հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլին ավարտել էր Երևանի նախկին քաղաքապետի գործով քննությունը և նյութերը փոխանցել դատարան: Նրան մեղադրում են 2,3 մլրդ դրամի (մոտ 5,9 մլն դոլար) 27 անշարժ գույք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փոխկապակցված անձանց փոխանցելու մեջ։ Հետաքննության ընթացքում Բեգլարյանը վերադարձրել էր 210 մլն դրամ։ Անշարժ գույքի վրա արգելանք էր դրվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+