Հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) հայտնել է ընտրակաշառքի ենթադրյալ դեպքի հետ կապված քրեական գործով «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցների նոր ձերբակալությունների մասին, տեղեկանում ենք ՀԿԿ պաշտոնական կայքից։
Ըստ գերատեսչության վարկածի՝ դաշինքի կողմնակիցներ ներկայացող անձինք Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել ուժի ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։
Կոմիտեն հայտնել է, որ գործի կապակցությամբ իրականացվել են վարութային գործողություններ։
Կոմիտեն հրապարակել է գաղտնալսման մի հատված, որպես գործի գործի հիմք։ Ձայնագրության մեջ խոսում են վճարումների, հավաքագրման, ամսական 200 000 դրամ աշխատավարձի խոստումների և ընտրողների հավաքագրման մասին։ Զրույցում հիշատակվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անունը։
Հունիսի սկզբին քրեական հետապնդում էր նախաձեռնվել դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ, նրանցից 2-ը կալանավորվել էին, 4-ի նկատմամամբ հետախուզում էր հատարարվել։ Դաշինքի պատգամավորի թեկնածուի նկատմամբ ենթադրյալ ընտրակաշառքին մեղադրանքներով ավելի վաղ քրեական վարույթներ էին նախաձեռվել։ Ավելի ուշ մեկ այլ գործերով կալանավորվել էին դաշինքի պատգամավորի թեկնածուներ Դավիթ Ղազինյանը և Աշոտ Եղիազարյանը։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։






































