Գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով, Armenia Today-ին հաստատել են ԳԴ-ից։
Թե ինչ գործի մասին է խոսքը, ԳԴ-ից չեն հստակեցրել։ Քոչարյանն այս պահին անձեռնմխելիություն ունի պայմանավորված պատգամավորի թեկնածու լինելու հանգամանքով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ դատախազությունից միջնորդություններ են ստացվել «Հայաստան» դաշինքի պատգամավորության երկու թեկնածուի՝ Ասատուր Քոչարյանին և Ռուսլան Բարսեղյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «եռագլուխ մաֆիան երազելու է Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չի ունենալու այդ հնարավորությունը»՝ ի նկատի ունենալով ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։
Կարդացեք նաև՝
Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







