ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ, Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։
Իրավապահ մարմինը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։ Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Ապրիլի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը որոշել էր վերացնել կաթողիկոսի խափանման միջոցը՝ ՀՀ-ից ելքի արգելքը։





































