Սևանում դանակի հարվածների հետևանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ, հայտնում է Armlur-ը:
Գլխավոր դատախազությունից լրատվամիջոցին հայտնել են, որ Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
20-ամյա ՊՆ զինծառայողին սպանել են աղջկա պատճառով, նշում է լրատվականը:
Shamshyan.com-ը փետրվարի 21-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Սևանում դանակի հարվածներից 20-ամյա երիտասարդ է մահացել: Նշվում էր, որ տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: Ոստիկանները պարզել էին, որ Տավուշի մարզի 20-ամյա բնակչին դանակահարել էին քաղաքի փողոցներից մեկում:





































