Գեղարքունիքի մարզում 20-ամյա տղայի են դանակահարել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով՝ մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ նրան զանգահարել և կանչել են Սևան, առանց որևէ բան քննարկելու միանգամիցանակի հարվածներ են հասցրել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



































