Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:55

Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական խնդիրն օրեցօր խորանում է. իրավապաշտպան

Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական խնդիրն օրեցօր խորանում է. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և հաղորդավար Նարեկ Սամսոնյանը, որն անժամկետ հացադուլ է հայտարարել, ունի լուրջ հիվանդություն, որը ծագել է դեռ նախորդ ձերբակալությունից:

Մելիքյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ Սամսոնյանի խնդիրն օրեցօր խորանում է բանտային և հացադուլային պայմաններում։ Ըստ Մելիքյանի՝ իր վստահորդն ունի հրատապ վիրահատության կարիք։

AntiFake-ի հիմնադիրներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը:

Սամսոնյանն այդ նիստին էր հայտնել հացադուլ սկսելու մասին: Մելիքյանը նշել է, սա նրա քաղաքական պայքարի միջոցն է, որին ինքը կտրականապես դեմ է:

Սա Սաղաթելյանի և Սամսոնյանի երկրորդ կալանքն է նույն քրեական գործի շրջանակներում։ Նրանք 2024 թվականի գարնանն արդեն երկու ամիս անցկացրել էին անազատության մեջ (մարտի 22-ից մինչև մայիսի 21-ը)։ Այն ժամանակ դատարանը նրանց ազատ էր արձակել գրավի և վարչական հսկողության կիրառմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+