Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:53

Կանդրադառնամ այս կրկեսին․ Էջմիածնի նախկին քաղաքապետը՝ իրեն և ընտանիքին առնչվող գործի մասին

Կանդրադառնամ այս կրկեսին․ Էջմիածնի նախկին քաղաքապետը՝ իրեն և ընտանիքին առնչվող գործի մասին

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն իրեն առնչվող քրեական վարույթը կրկես է անվանել։ Նա Ֆեյսբուքի իր էջում խոստացել է տոներից հետո անդրադառնալ իրեն վերագրվող մեղադրանքներին։

Նախկին համայնքապետին Հակակոռուպցիոն կոմիտեում մեղաղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Մեղադրյալներ են նաև նրա ամուսինը, ամուսնու հայրը և փոխկապակցված այլ անձինք։

«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին»,- գրել է Գասպարյանը։

Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Հուլիսի 26-ին Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով վարույթ է նախաձեռնվել։

Դեկտեմբերի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Գասպարյանն ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց հետ համայնքապատկան հողերը ձևական աճուրդների և ուղղակի վաճառքների միջոցով ձեռք է բերել բազմակի անգամ շուկայականից ցածր գներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+