Ժամանակակից հասարակության մեջ ընթերցանության և կինոդիտման մշակույթը նկատելիորեն փոխվել է։ Շատերը գիրք կարդալու կամ ֆիլմ դիտելու փոխարեն ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում։ Այնուամենայնիվ, փորձագետները շարունակում են պնդել, որ մարդու կրթության և մշակութային զարգացման գործում գրքերն ու ֆիլմերն ունեն զգալի ազդեցություն։ Դրանք ոչ միայն ժամանցի, այլև հոգևոր և լեզվական մտածողության զարգացման համար նախատեսված միջոցներ են։
Հայաստանում ընթերցանության վերաբերյալ բնակչության վարքագիծը չափող առկա համակարգված տվյալները վերաբերում են հիմնականում գրադարանային ոլորտին՝ այցելություններին, գրանցված ընթերցողներին և գրքերի շրջանառությանը։ Ըստ Ազգային վիճակագրության կոմիտեի տվյալների՝ վերջին տարիներին տեսանելի է նաև գրադարանների թվի նվազման միտում, ինչը ցուցիչ է, որ ընթերցանության մակարդակը նվազում է։ Այս զարգացումները տեղի են ունենում սոցիալական ցանցերի և թվային հարթակների սպառման կտրուկ աճի ֆոնին, ինչն անուղղակիորեն վկայում է գրքերի պահանջարկի նվազման մասին։
DataReportal-ի Digital 2024 զեկույցի համաձայն՝ Հայաստանում բնակչության 72,4%-ն ակտիվ օգտագործում է սոցցանցեր, ինչը ցույց է տալիս, որ առօրյա մեդիա սպառումը տեղափոխվել է թվային միջավայր։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ վերջին կարդացած գրքից կամ դիտած ֆիլմից ո՞րն է ամենատպավորիչը։
Հարցվածների մի մասն ասացին, որ զբաղվածության պատճառով գիրք կարդալու և ֆիլմեր դիտելու ժամանակ չունեն։
«Հայկական սերիալաներ, եթե ստացվում է, դիտում եմ, գիրք կարդալու ժամանակ չունեմ»,- ասաց նրանցից մեկը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ գիրք ուշ-ուշ է կարդում, իսվ վերջին դիտած ֆիլմը կինոթատրոնում էր՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը», որը շատ է հավանել։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ գերադասում է հոգևոր գրականություն։
«Նարեկացի եմ կարդացել։ Ֆիլմերից՝ Красотка-ն եմ նայել»,- նշել է հարցման մասնակիցը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ կարդացել է «Ոսկե հորթը» գիրքը և դիտել է համանուն ֆիլմը։
Կային նաև արտասահմանյան գրականության սիրահարներ, ոմանք ընթերցում են Հայոց պատմություն և դիտում փաստագրական ֆիլմեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







