Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:38

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

Ազգային ժողովն ընդունել է Երևանում ուղևորության համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը: 

Ըստ այդմ՝ քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսական վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3 հազար դրամ տուգանք։ 

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում այս փոփոխությանը, արդյոք այն արդարացվա՞ծ է և կաշխատի՞։  

Հարցված քաղաքացիների մեծամասնությունն ասել է, որ դեմ է իշխանության նոր որոշմանը, իսկ ոմանք էլ հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունը, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։

«Պետք է սկզբից իրենք իրենց բարեփոխումը վերանայեն, քանի որ ես ինքս քարտով եմ վճարում, և ոչ մի անգամ ինձ կտրոն չի տրամադրում: Ես ո՞նց եմ ապացուցելու, որ վճարել եմ։ Աբսուրդի հասնող նորամուծություններ են։ Ինչո՞վ են մտածել։ Ճիշտ է՝ ավտոբուսները որոշակի ժամանակին են գալիս, մաքուր են, բայց միևնույնն է՝ լիքն են, և աբսուրդ թիվ է, որտեղի՞ց են 15 000 դրամը վերցրել։ Մարդիկ այդքան աշխատավարձ չեն ստանում»,- ասել է հարցված քաղաքացիներից մեկը։ 

Մեկ այլ տղամարդ, որ կրկին դեմ է տուգանքի որոշմանը, հավելել է, որ ամեն օր ամեն ինչ դեպի վատն է գնում, որևէ բարեփոխում չի նկատում. «Ուզում են, որ այս քաղաքում ընդհանրապես մարդ չապրի: Ավելի շատ հավանական է, որ կենտրոնի ժողովուրդը, որ ինտելեկտով մի քիչ բարձր է, ուզում են վտարեն այստեղից»։ 

Քաղաքացիների մի մասն էլ դժգոհել է ավտոբուսների վալիդատորներից, որոնք, ըստ նրանց, չեն գործում: Երևանի բնակիչները պնդել են, որ վալիդատորները երբեմն նույնիսկ մի քանի անգամ են գումար գանձում իրենց բանկային քարտից։ 

Հարցման մասնակիցներից ոմանք կողմ են չվճարող քաղաքացիներին տուգանելու որոշմանը։

«Ավելի շատ պետք է տուգանեն, ինչո՞ւ ես պետք է վճարեմ, իսկ մյուսը՝ ոչ։ Թանկացումը պետք է լիներ։ Ընդամենը 50 դրամ է թանկացել, ի՞նչ կա դրա մեջ։ Գոհ եմ»,- նշել է քաղաքացիներից մեկը։ 

Հարցման մեկ այլ մասնակից կարծում է, որ տուգանքը ճիշտ մոտեցում է, նկատում է նաև տրանսպորտի բարեփոխում. «Ինչո՞ւ չվճարել, ամեն ինչ արժեք ունի, եթե օգտվում ես, պետք է վճարես։ Եվ կան բազմազան փաթեթներ, որոնցից կարելի է օգտվել»։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+