• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 17:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Եվրահանձնաժողովի որոշումը շառաչուն «ապտակ» է ՀՀ Քաղավիացիայի ղեկավարությանը․ Խաչատրյան

Հարցազրույց,
03 Հունիս 2020 18:51
Share17ShareShare
Եվրահանձնաժողովի որոշումը շառաչուն «ապտակ» է ՀՀ Քաղավիացիայի ղեկավարությանը․ Խաչատրյան
telegram

Եվրոպական հանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ տարածք։

Այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։

Հայաստանում հավաստագրված ավիաընկերությունների նկատմամբ նման որոշում է կայացվել, քանի որ դրանք չեն բավարարում թռիչքների անվտանգության միջազգային չափանիշներին:

Եվրահանձնաժողովի որոշման, այս հարցում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի բացթողումների ու խնդրի լուծման հնարավորությունների մասին Armenia Today-ը զրուցել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, արդյոք Եվրահանձնաժողովի որոշումը պայմանավորվա՞ծ է ՀՀ Քաղաքավիացիայի կոմիտեում երկար տարիներ կուտակված խնդիրներով թե՞ դա կոմիտեի ներկայիս ղեկավարության բացթողումն է։

- Եվրահանձնաժողովի նման որոշումը, միանշանակ, պայմանավորված չէ, ինչպես ՀՀ Քաղաքավիացիայի կոմիտեն է նշում, կոմիտեում երկար տարիներ կուտակված խնդիրներով։ Կոմիտեն այսկերպ վարկաբեկում է հներին, որպեսզի արդարացնի նորերին։ Եվրոպական թռիչքային անվտանգության թիմը (EASA) եկել էր Հայաստան և ստուգումներ իրականացրել հենց Քաղավիացիայի կոմիտեում, այնպես որ այստեղ նախկինները բացարձակ կապ չունեն։

Նախկինում կոմիտեի բոլոր աշխատակիցները տարին մի քանի անգամ վերապատրաստում էին անցնում Եվրոպայում, և իսկ ներկայիս իշխանությունները հեռացրին հներին, նրանց պիտակավորեցին որպես կոռուպցիոներներ, փոխարենը նշանակեցին նոր կադրերի, որոնց չուղարկեցին վերապատրաստումների, որոնք էլ EASA-ի աուդիտն անցնելու ունակություն չունեին։

Դեռևս անցած տարվա նոյեմբերի սկզբին հեղինակավոր «Flight global» ամսագիրը, որը ավիացիոն խաղացողների համար տեղեկատվության հիմնական աղբյուր է, գրել էր, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն թռիչքային անվտանգության վերահսկողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունի, ինչից հետո ավիացիոն հանրության համար պարզ էր, որ հայկական կողմը EASA-ի աուդիտը չի անցնելու, չնայած նրան, որ 2019-ի նոյեմբերից ևս 5 ամիս ուներ պատշաճ պատրաստվելու և աուդիտն անցնելու համար։

- Եվրահանձնաժողովի նման որոշումն ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար։

- Սև ցուցակ ընկնելն ու դեպի Եվրոպա թռիչքներ չիրականացնելը կատաստրոֆիկ չէ, սակայն այն ազդում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի իմիջի վրա, հեղինակազրկում է այդ կառույցը։ Հունիսի 2-ի հրապարակումից հետո ամբողջ աշխարհում տեղյակ են, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցների մասնագիտական որակներն այնքան ցածր են, որ նրանք չեն կարողանում անվտանգության նկատմամբ վերահսկողության աուդիտն անցնել։ Եվրահանձնաժողովի այս որոշումը շառաչուն «ապտակ» է Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարությանը։

Վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ Ազգային ժողովում հայտարարեց, որ նման որոշում ստանալու դեպքում պարզապես կչեղարկվի Երևան-Լիոն չվերթը, որն իրականացվում է «Արմենիա» ավիաընկերության կողմից։ Իրականում սա սխալ և մոլորեցնող միտք է, քանի որ սա շատ մեծ հարցականի տակ է դնում Հայաստանում սերտիֆիկացված ավիափոխադրողներին օդանավ տրամադրելու հարցը։

Օդավանի շուկան ամբողջովին տարբերում է մնացած տրանսպորտային միջոցների վաճառքի ու լիզինգի շուկայից։ Ավիացիայի 70 %-ն անվտանգությունն է, իսկ ինքնաթիռն օդ բարձրացնելու իրավունքը պետք է ունենա միայն սերտիֆիկացված անձը, իսկ 70 % թռիչքային անվտանգությունն ապահովելը շատ մեծ խնդիր է, մնացած 30 %-ն էլ կոմերցիոն մասն է կազմում։ Հայաստանը պետք է ստեղծի ֆինանսապես ուժեղ և առողջ ավիաընկերություն, խոսքը տվյալ պարագայում ազգային ավիափոխադրողի մասին է, որը կդառնա դրոշակակիր ավիափոխադրող։ Սակայն այժմ դրա հավանակությունը շատ քիչ է, քանի որ սև ցուցակում հայտնվելու որոշման մասին տեղյակ են բոլոր առաջատար լիզինգատուները (անգլ՝ lessor, ռուս՝ лизингодатель)։ Օդանավ արտադրող ընկերությունները օդանավերն անմիջապես չեն վաճառում անհատին կամ ավիաընկերության, այլ վաճառելու իրավունք ունեն միայն լիզինգատուներին։ Լիզինգատուն էլ օդանավը հանձնում է շահագործման՝ լիզինգով կամ վաճառելով այն։ EASA-ի սև ցուցակում հայտնվելուց հետո Հայաստանին ոչ մի լիզինգատու չի տրամադրի օդանավ ո՛չ վաճառքով, ո՛չ լիզինգով՝ մինչև EASA-ի հաջորդ աուդիտը չկարողանա անցնել։

- Ինչպե՞ս պետք է Քաղավիացիայի կոմիտեն կարգավորի այս խնդիրը։

- Տաթևիկ Ռևազյանը պետք է փորձառու կադրերին վերադարձնի կոմիտե, իսկ նորանշանակ կադրերը պետք է վերապաստրաստում անցնեն, փորձ ձեռք բերեն, որպեսզի կարողանան EASA-ի աուդիտն անցնել։

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն պետք է դիմի EASA-ի աուդիտորներին, որպեսզի գան Հայաստան՝ նոր աուդիտ անցկացնելու։ Միաժամանակ նշեմ, որ 2020 թվականի ընթացքում EASA-ի աուդիտորների գրաֆիկն արդեն իսկ հագեցած է, և այս տարվա ընթացքում նրան չեն կարողանա գալ Հայաստան՝ նոր ստուգումներ իրականացնելու, իսկ մինչև հաջորդ տարի մենք բավականին երկար ժամանակ ունենք պատշաճ պատրաստվելու և աուդիտն անցնելու համար։

Վարդուհի Մկրտչյան

telegram

Հարակից հրապարակումներ

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

27 Հունիս 2026 22:55

Լրագրող, մեկնաբան Սերոբ Օհանյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, դրա ձևաչափին և...

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

26 Հունիս 2026 08:30

Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին...

Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

23 Հունիս 2026 19:00

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների սոցիալական լեգիտիմությունը նախընտրական շրջանի համեմատ նվազել է և, հավանաբար, կշարունակի նվազել, Armenia Today-ին տված հարցազրույցում...

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

27 Մայիս 2026 11:40

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական...

Load More
Xosum
  • Լուրեր
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
Вардеванян: допущенные властями нарушения существенно повлияли на итоги выборов

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Ասլանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника
Հասարակություն

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16

Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար։ Այս մասին...

Read moreDetails
Вардеванян: допущенные властями нарушения существенно повлияли на итоги выборов
Իրավունք

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Ասլանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ