Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:27

Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ ԶԼՄ

Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ ԶԼՄ

Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին, հայտնում է «Ժողովուրդը»։

Ըստ թերթի տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով, ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում գտնվող նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեությամբ։

Նշվում է, որ մահվան ելքով կրակոցներից 1 շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները վիճել և հայհոյանքներ էին հնչեցրել՝ բիզնեսում առաջացած անհամաձայնության, բիզնեսը չկիսելու պատճառով:

Թերթի տեղեկություններով՝ միջադեպի հետ առնչություն ունեցողներն արտերկրում բիզնես ունեն, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրավված, ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել և սկսել են հաշիվներ մաքրել միմյանց հետ:

Թերթը հավելել է, որ գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձանց, այդ թվում՝ կնոջ։ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ներկայացվել է դատարան՝ կալանավորելու նպատակով: Կալանավորվածն Արմեն Օհանյանն է:

Ավելի ուշ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են գործով անցնող 2 հետախուզվողի:

Հուլիսի 18-ին Armenia Today-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նույն օրը երեկոյան Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր։ ՆԳՆ-ն այն ժամանակ հաստատել էր AT-ի տեղեկությունը և հայտնել, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության օպերատիվ խմբերը։ Մահացածը Մուրացան փողոցի հարակից՝ Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան էր, վիրավորվել էր նաև 15-ամյա Գ․ Մարգարյանը։

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+