Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 21:00-ի սահմաններում։ Մահացածի անձն ու տարիքը ճշտվում են։
ՆԳՆ-ից AT-ին հաստատել են կրակոցների վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ դեպքի մասին հաղորդում ստացել են։ Գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել են, որ տեղում աշխատում են ոստիկանության օպերատիվ խմբերը, միջոցառումներ են ձեռնարկվում պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Shamshyan.com կայքի տվյալներով՝ կրակոցները տեղի են ունեցել Մուրացանի 109 հասցեում։ Ժամանած բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և կրակոցների հետքերով Mercedes G մակնիշի ավտոմեքենա։





































