Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից Armenia today-ին քրեական վարույթը նախաձեռնված է սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը։ Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հուլիսի 18-ին Armenia Today-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հուլիսի 18-ի երեկոյան Մուրացան փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ ՆԳՆ-ն այն ժամանակ հաստատել էր AT-ի տեղեկությունը և հայտնել, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության օպերատիվ խմբերը։
Armenia Today-ի աղբյուրների տեղեկություններով՝ կրակոցների վայրի հարակից տարածքում հայտնաբերվել էր նաև չպայթած նռնակ, ինչից հետո դեպքի վայր էին ժամանել սակրավորները։
Shamshyan.com-ի տվյալներով՝ մահացածը Մուրացան փողոցի հարակից՝ Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է, վիրավորվել է նաև 15-ամյա տղա։
Թարմացված է՝ 19.07.2026 | 14:21

























