Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, հայտնում է EFE-ն:
Նրա տվյալներով՝ ավելի քան 3300 մարդ վիրավորվել է:
Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան տեղի էին ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։ Ամենաշատը տուժել էին Կարակասի մերձակայքի շրջանները և Լա Գուայրայի ափամերձ նահանգը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տվյալներով՝ Վենեսուելայի երկրաշարժից հետո կան անհետ կորած և վիրավոր հայեր, քանդվել է նաև երկու հայ ընտանիքի տուն։






































