Թուրքիայի ռազմական տրանսպորտային օդանավի վթարից զոհված 20 անձինք մասնագետներ էին, որոնք սպասարկել են նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած ռազմական զինվորական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանված C-130 ռազմական-տրանսպորտային օդանավի աղետի հետևանքով զոհվել է 20 թուրք զինծառայող։
Այն կործանվել էր նոյեմբերի 11-ին՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







