Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:58

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱՆ-ն ծանր վիճակում գտնվող արցախցիների համար. պարզաբանում է խոսնակը

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱՆ-ն ծանր վիճակում գտնվող արցախցիների համար. պարզաբանում է խոսնակը

Արդեն մոբիլիզացրել ենք մասնագետներին, որ կարողանան Հայաստանից Արցախ միմյանց հետ աշխատել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող Արցախի մի շարք քաղաքացիների շրջափակված Արցախից ՀՀ տեղափոխելու համար:

Հարցին՝ տեղափոխման հնարավոր տարբերակներ քննարկվո՞ւմ են, մասնավորապես, սանավիացիայի ուղղաթիռը կիրառելու տարբերակը, նա արձագանքեց. «Մենք կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ: Գերատեսչական մակարդակից բացի, բժիշկներն են իրար հետ աշխատում: Նրանք ինտենսիվ կապի մեջ են միմյանց հետ՝ հիվանդների առողջական վիճակը վերահսկելու, նաև այստեղից գործընկերների հետ աշխատելու առումով, մինչև տեղափոխման հարցը կարողանանք լուծել»:

Նա հայտնեց, որ այս պահին հավելյալ տեղեկություններ չի կարող հայտնել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:

Այսօր ավելի վաղ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ  Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով  միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+