Թանգարանում գործում է 3 բաժին՝ նվիրված 1918-20 թթ. ՀՀ զինված ուժերին, Հայ ժողովրդի մասնակցությանը 2-րդ համաշխարհային և Արցախյան ազատագրական պատերազմներին:
Ռազմական թանգարանի ֆոնդերում կան շուրջ 30 հազար ցուցանմուշներ, որոնցից ցուցադրվում է մոտ 10 հազարը:
Արժեքավոր են ԽՍՀՄ հերոսների մեդալները, շքանշանները, Անգլիայի թագուհու նվերը Բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչուներ Աղազարյան եղբայրներին, սահմանափակ քանակով պատրաստված ոսկե բռնակով սուրը` «նվիրյալների համար» մակագրությամբ։
Թանգարանում պահվում են ազատամարտիկների անձնական իրեր` լուսանկարներ, համազգեստներ, նամակներ, Մոնթե Մելքոնյանի զրահաշապիկը, ակնոցը, Թաթուլ Կրպեյանի քաղաքացիական հագուստը, Ջիվան Աբրահամյանի ատրճանակը, Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը և այլն։
Թանգարանին են պատկանում նաև դրսում գտնվող տեխնիկան` կատյուշան, Միգ-15 ինքնաթիռը, Տ-34 տանկը, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, հետագայում դրանց են ավելացվել ԲՄԴ-ն, ԲՏՌ-155-ը, 75 հրթիռային համալիրը, որը պատերազմի ժամանակ ոչնչացրել է թշնամու
2 ինքնաթիռ: Համալիրի մեջ են մտնում նաև հերոսների ծառուղին և անհայտ զինվորի հուշարձանը:
Հասցե՝ Ազատության պողոտա 2, «Հաղթանակ» զբոսայգու տարածք
Հեռ.՝ +374 10 25 14 00 Կայք` Ֆեյսբուք
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:50, շաբաթ-կիրակի՝ 10:00-15:00:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







