Բրիտանական Condé Nast Traveller տուրիստական ամսագրի տվյալներով՝ Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է գիշերային կյանքի համար լավագույն քաղաքների առաջին տասնյակում։
Բարերի և ռեստորանների ամենաբարձր խտություն ունեցող քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է. Բարսելոնա, Փարիզ, Տոկիո, Պրահա, Թբիլիսի, Սեուլ, Երևան, Բանգկոկ, Բալի, Բուդապեշտ։ Վարկանիշի հեղինակները նշել են Երևանի աշխույժ մթնոլորտը և բարերի ու ռեստորանների համեմատաբար բարձր խտությունը՝ համեմատած հարևան Թբիլիսիի հետ։
Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակները Հայաստանի մայրաքաղաքն անվանել են «ցուցակի աութսայդեր»։
«Գիշերային կյանքի մասին խոսելիս Հայաստանը գուցե առաջին երկիրը չէ, որը մտքիս է գալիս, բայց Երևանը հայտնի է իր աշխույժ մթնոլորտով, տանիքի բարերով և զբոսաշրջիկների սիրելի Գինու փողոցով»,- գրել է հրատարակությունը։
Ցանկը կազմելիս հեղինակները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են անվտանգությունը, բարերի և պանդոկների խտությունը, մթնելուց հետո զվարճանքի տարբերակները, ինչպես նաև ընթրիքի միջին արժեքը, խմիչքների գները, հաստատությունների վարկանիշները և փակման բնորոշ ժամերը։






































