Հայաստանում որոշ երեխաների կարող են առաջին դասարան ընդունել յոթ տարեկանից, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում»,- գրել է Անդրեասյանը։
Նա հավելել է, որ նախագիծը կտեղադրվի e-draft.am հարթակում՝ հնարավորություն տալով ներկայացնել դիտարկումները։
Այլ մանրամասներ այս պահին դեռ հայտնի չեն:
Ըստ ՀՀ օրենքի՝ պարտադիր դպրոցական կրթությունը սկսվում է 6 տարեկանից և տևում է առնվազն 12 տարի՝ մինչև 12-րդ դասարան։ Եթե ծնողը ցանկանում է, երեխան կարող է դպրոց ընդունվել նաև 5 տարեկանում, սակայն դա արդեն համարվում է վաղ ընդունելություն և կախված է երեխայի պատրաստվածությունից ու դպրոցի որոշումից։