Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Տիգրան Սիմոնյանը։ Կառավարությունը հունվարի 16-ի նիստում հաստատել է նրա ընտրությունը։
Ռեկտորի ընտրության մրցույթին մասնակցել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 18-ը:
Մեկ փուլով անցկացված մրցույթում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 17 կողմ, 1 դեմ ձայնով մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։