Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթի՝ բրիտանական
World's Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցների ցանկում է,
հայտնել է դպրոցի ֆեյսբուքյան էջը։
Հայտարարության մեջ ասված է, որ նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրել է համաշխարհային World's Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։
Մրցույթը ներկայացնում է 10 լավագույն դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։