ԿԳՄՍՆ-ն հերքում է որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով։ Նախարարությունից պարզաբանում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։ ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- հայտարարում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով։
Հավելենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ուսհաստատություններն անցել են հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով։