Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Իտալական հեռուստահաղորդաշարը պատմել է հայկական Թումոյի ֆենոմենի մասին

Իտալական հեռուստահաղորդաշարը պատմել է հայկական Թումոյի ֆենոմենի մասին

Իտալական Rai4 հեռուստաալիքով հեռարձակվող Wonderland հաղորդաշարի շրջանակներում հունիսի 22-ին հեռարձակվել է Թումոյի մասին ռեպորտաժը: Ռեպորտաժի հեղինակները նշել են, որ աշխարհագրական առումով ասիական, իսկ մշակութային առումով եվրոպական համարվող Հայաստանի արմատները գալիս են հազարամյա պատմության խորքից։

«ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ից այն հռչակվում է անկախ Հանրապետություն՝ կրկին ձեռք բերելով անկախություն, որն արդեն հայտարարել էր առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Դարեր շարունակ եղել է Արևմուտքի և Արևելքի առևտրային ճանապարհների խաչմերուկում։

Հայաստանն իր ապագա մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Արարատ լեռան լանջին՝ Բիբլիական Արարատ լեռը, որի վրա հանգրվանել էր Նոյյան տապանը մեծ ջրհեղեղի ժամանակ։Լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանն այժմ իրենից ներկայացնում է անցյալի և ապագայի միջև հրաշալի կամուրջ»,- նշել են հեղինակները՝ ընդգծելով, որ թեպետ Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից մի փոքր ավել է, սակայն սփյուռքում հայերն ավելի քան 8 միլիոն են։

Ռեպորտաժում ներկայացվել է 2011թ-ից Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ 13-19 տարեկանների համար նախատեսված ամենաառաջադեմ անվճար կրթական հաստատությունը։

Wоnderland-ի լրագրողները զրուցել են Թումոյի գործադիր տնօրեն Մարիլու Փափազյանի հետ, ով ընդգծել է, որ կենտրոնի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներն սովորել տեխնոլոգիաների և դիզայնի վերջին նորարարությունները, սովորել նորովի մտածել, տիրապետել ստեղծագործ և համագործակցային մտածողությանը, սովորել տեխնոլոգիաների հետ գործ ունենալու հմտությունները։

«Երիտասարդ ուսանողներն են հենց որոշում՝ արդյոք ցանկանում են շարունակել ուսումը, թե ոչ։ Նրանք ազատ են մասնակցելու դասընթացներին կամ դադարեցնելու դրանք, երբ ցանկանում են։

Միջավայրը պետք է մոտիվացնի ուսանողներին։ Իրենք պետք է իրենց միջավայրի տերը զգան, իրենց զգան տվյալ վայրի տերերը և ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան այնտեղ։

Հենց առաջին օրվանից անմիջապես մեզ հարց տվեցինք՝ ինչպես պետք է երեխաներին նստեցնել համակարգիչների առջև, ինչպես շփվել մյուսների հետ, և թե որն է ուսանողներից յուրաքանչյուրի տարածքը, ինչ ասել է Թումո. այս ամենին շատ մեծ ուշադրություն ենք դարձրել։

Իսկ այժմ Բիենալեի ընթացքում՝ Արսենալեում տեղադրված տաղավարում ցուցադրում ենք Թումո կենտրոնները, որոնք, ինչպես ասացի, շատ կարևոր դեր ունեն մեր ուսումնական ծրագրի և մեր մտածելակերպի համար»,- նշել է Մարիլու Փափազյանը։

Պատմելով Թումոյի ստեղծման գաղափարի մասին՝ նա նշել է, որ այն հիմնադրվել է բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների կողմից, որոնք հատկացրել են ողջ անհրաժեշտ ֆինանսավորումը՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի միջոցով։

Լինելով բարձր տեխնոլոգիաների կրթական կենտրոն՝ Թումո ծրագիրն կենտրոններ է բացել Հայաստանի այլ քաղաքներում, Թումո կենտրոններ է բացել Բեյրութում, Տիրանայում, Փարիզում, Մոսկվայում և Բեռլինում։

«Մենք մեր դռները բացեցինք 2011 թվականի օգոստոսին, այդ ժամանակից ի վեր՝ ավելի քան 60000 ուսանողներ ենք ունեցել Հայաստանում, որոնցից 19000-20000-ը ներկայում ուսանում են։

Համագործակցում ենք նաև մի խմբի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր կլինի Թումոն Իտալիա տանել: Հեռանկարները լավն են, աշխատանքային։

Բացի այդ, համագործակցում ենք հիմնադրամների հետ Պորտուգալիայում և Ֆրանսիայի այլ քաղաքներում»,- տեղեկացրել է Մարիլու Փափազյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+