Մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն աշխատանքից ազատել է Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ավելի վաղ գրառում էր կատարել՝ նշելով, որ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, որոնք 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը: Ըստ Ռ․ Մկրտչյանի, արդյունքում այլ 12 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից և իրավունքից։ Բացի այդ՝ մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







