«Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը ՄԱԶԾ-ի «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին»՝ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն, որի արդյունքները ներկայացվել են ԿԳՄՍՆ աշխատակազմին:
Գնահատման միջոցով հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ երեք սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ:
Քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ գրեթե մեկ տարի կրթական համակարգը լրջագույն խնդիրների առջև է կանգնած:
Հանդիպման ավարտին բոլոր առաջարկությունները քննարկելու և հնարավորության դեպքում դրանք կյանքի կոչելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







