Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը

«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք), հաղորդում է ԿԳՄՍՆ-ն։

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվել ելույթներ ունենալ:

Հիմնական հեռարձակման հարթակը՝ որպես հանդիպման և ստեղծագործելու վայր, եղել է Ժամանակակից արվեստի թանգարանը:

Ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել անկախ ստեղծագործող անձանց, կազմակերպություններին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակություններն ու ինքնադրսևորման պայմանները, ստեղծել նրանց միջև համագործակցության հեռանկարներ, ապահովել երիտասարդության շրջանում մշակութային միջոցառումների ակտիվությունը, սերտացնել փորձագետների և երիտասարդ սերնդի միջև կապը՝ մասնագիտական ուղղորդման հնարավորությամբ:

Ծրագրի մասնակից երիտասարդները, բացի իրենց տաղանդն ու ներուժը ներկայացնելու, ինքնարտահայտվելու հնարավորությունից, ստացել են նաև խորհրդատվական աջակցություն փորձագետների կողմից։ Փորձագետների մասնագիտական թիմը ձևավորվել է ըստ ժանրային առանձնահատկությունների:

Թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք վարում են ակտիվ ստեղծագործական գործունեություն իրենց ոլորտում։ Նրանց ուղղորդումները հիմնականում միտված են ստեղծագործական, ուսումնական ծրագրերին, դրանց դիմելու առանձնահատկություններին: Հանդիպումները նպաստել են երիտասարդ ստեղծագործողների՝ կայացման և ստեղծագործական գործունեության զարգացման հարցում հուզող թեմաների և խնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն:

Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ոլորտից ընտրվել է երեք լավագույն մասնակից և պատրաստվել է տեսանյութ՝ նրանց ստեղծագորածական ներկայացումներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+