Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:44

Երկու կրթական ծրագիր՝ «Ինժեներական քաղաքում» գործող ամբիոնից

Երկու կրթական ծրագիր՝ «Ինժեներական քաղաքում» գործող ամբիոնից

«Ինժեներական քաղաքում» գործող «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» ամբիոնը բաժանմունք է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի» կազմում։ Այն արդյունաբերության վրա հիմնված կրթական ամբիոն է, որը համատեղում է ավանդական կրթությունը արդյունաբերության վրա հիմնված կրթության հետ, որտեղ դասընթացների, լաբորատոր աշխատանքների և հետազոտությունների մի մասը տեղի են ունենում Ինժեներական ​​քաղաքում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

«Ամբիոնը առաջարկում է երկու կրթական ծրագիր.

Չափիչ սարքավորումներ և համակարգեր

Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր:

Դրանք բակալավրիատի քառամյա ծրագրեր են, որոնք ավարտվում են դիպլոմային նախագծերով: Դիպլոմային նախագծերն արդյունաբերությանն առնչվող նախագծեր են, որոնք առաջարկվում և ղեկավարվում են արդյունաբերության մեջ աշխատող խորհրդատուների կողմից:

Ամբիոնի շրջանավարտները ստանում են Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագետ բակալավրի որակավորում «Սարքաշինություն և չափագիտություն» և «Ռադիոտեխնիկա և կապ» ոլորտներում։

Պարբերաբար իրականացվող դասընթացներից բացի, ամբիոնում գործում է նաև «After-Hour» ծրագիրը, որը ներառում է՝

«Ճարտարագիտական ներածություն» ծրագիրը 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար

«EC պրակտիկա» ծրագիր Ինժեներական քաղաքի ընկերություններից մեկում 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար

«Տեխնոլոգիական ուսուցում» ծրագիր

Ամբիոնում գործում է նաև տեղաբաշխման գրասենյակ, որը շրջանավարտներին աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում»,-ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+