Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:32

Նվազագույն թոշակը 1000 դրամով բարձրացնելու միջոց չկա․ նախարար

Vahe Hovhannisyan
Ваге Ованнисян

Կառավարությունը լրացուցիչ միջոցներ չունի 2027 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու համար, լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

Նրա խոսքով՝ բարձրացումը նախատեսվում էր ֆինանսավորել թաղման նպաստների տրամադրման կարգը փոխելու արդյունքում ակնկալվող միջոցներով։ Նա հիշեցրել է, որ հանրային մտահոգություններից հետո կառավարությունը հրաժարվել էր փոփոխությունից։

«Այլ լրացուցիչ միջոցներ չկան։ Հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականներին»,- ասել է նախարարը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ նվազագույն կենսաթոշակը 2027-ին 46 000-ից կհասնի 47 000 դրամի։ Դրա համար նախատեսվում էր սահմանափակել 200 000 դրամ թաղման նպաստ ստացողների շրջանակը՝ այն տրամադրելով միայն սոցիալապես անապահովներին։ Նոյեմբերի 9-ին նախարարը հայտնել էր, որ թաղման նպաստի կարգը չի փոխվի, այսինքն, այն շարունակելու են տրամադրել բոլոր շահառուներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+