Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:38

Հայաստանը 2027-ին 1,1 մլրդ դոլարի վարկ կներգրավի․ Հովհաննիսյան

Հայաստանը 2027-ին 1,1 մլրդ դոլարի վարկ կներգրավի․ Հովհաննիսյան

Հայաստանի կառավարությունը 2027 թվականին նախատեսում է ներգրավել շուրջ 1,1 մլրդ դոլարի վարկային միջոցներ, իսկ պարտքի մարումներից հետո զուտ ներգրավումը կկազմի 814 մլն դոլար, Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։ 2027-ի բյուջեի քննարկման ուղիղի հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Կարապետյանը հետաքրքրվել է, թե կառավարությունը որքան նոր պարտք է ներգրավելու։

Հովհաննիսյանի խոսքով՝ նախատեսվում է մարել 328 մլն դոլարի պարտք։ Նախարարի ներկայացրած թվերով՝ զուտ ներգրավումը կկազմի 814 մլն դոլար։

Կարապետյանը Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանից նաև հետաքրքրվել է, թե Հայաստանի վճարային հաշվեկշռում որքան մասնաբաժին ունեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից ստացվող միջոցները։

Գալստյանը հայտնել է, որ տվյալ պահին ձեռքի տակ չունի վճարային հաշվեկշռի՝ ըստ երկրների բաշխված տվյալները և խոստացել է դրանք ներկայացնել նույն օրը։

ԿԲ նախագահը պարզաբանել է, որ պակասուրդը վերաբերում է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվին, մասնավորապես՝ արտաքին առևտրին։ Նրա խոսքով՝ առևտրային հաշվեկշռի պակասուրդը խորացել է, իսկ Ռուսաստանից արտագնա աշխատողների դրամական փոխանցումների ծավալը նվազել է։

Գալստյանի խոսքով՝ ընթացիկ հաշվի պակասուրդը ֆինանսավորվում է կապիտալի և ֆինանսական հաշիվներով արտարժույթի ներհոսքի հաշվին, այդ թվում՝ ներդրումներով և վարկային միջոցներով։

Նա ընդգծել է, որ ֆինանսական հոսքերի կայունությունը գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն դրանց ծավալը, այլև աղբյուրներն ու կառուցվածքը։

ԿԲ նախագահի խոսքով՝ Հայաստանի պետական պարտքի շուրջ 15%-ը գտնվում է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների ձեռքում։

Կարապետյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ երկրներից Հայաստան մուտք գործող միջոցները հիմնականում կապված են ներդրումների, ավանդների և ապրանքների դիմաց վճարումների հետ, մինչդեռ արևմտյան երկրներից ստացվող միջոցների զգալի մասը վարկային է։

Նա մտահոգություն է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների վատթարացումը կարող է վտանգել այդ հոսքերը։

Գալստյանը պատասխանել է, որ նման եզրակացություններ անելու համար նախ անհրաժեշտ է ուսումնասիրել ըստ երկրների վիճակագրությունը և գնահատել ֆինանսական հոսքերի տարբեր տեսակների ռիսկերը։

Ֆինանսների նախարարի ավելի վաղ ներկայացրած տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել էր 5 տրլն 116 մլրդ դրամ կամ 13,9 մլրդ դոլար։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+