Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:50

«ՀայաՔվեն» կենսաթոշակների 50% բարձրացման պահանջով ստորագրահավաք է սկսել

«ՀայաՔվեն» կենսաթոշակների 50% բարձրացման պահանջով ստորագրահավաք է սկսել

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կենսաթոշակների 50% բարձրացման պահանջով ստորագրահավաք է սկսել, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա տեղեկացրել է, որ ստորագրահավաքը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կշարունակվի առնվազն 3 ամիս։ Չալաբյանը նշել է, որ ստորագրահավաքի արդյունքները կառավարությանը կներկայացնեն հանրագրի տեսքով։

«Ստորագրահավաքներն իրականացնելու ենք մեր գրասենյակներում, ինչպես նաև շրջիկ խմբերի միջոցով։ Կենսաթոշակների խնդրով մտահոգ մեր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ստորագրահավաքին, քանի որ մեկ ստորագրությունը հավելյալ կշիռ է խնդրի լուծման համար»,- հայտարարել է նա։

Չալաբյանը նշել է, որ համաձայն չեն իշխանությունների այն պնդումներին, թե բյուջեում հավելյալ միջոցներ չկան։ Նրա խոսքով՝ 2026-ի համար 300 մլրդ դրամ հավելյալ միջոց կա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ կենսաթոշակի բարձրացման հարցը քննարկելուց հետո եկել է այն եզրակացության, որ այն 10 000 դրամով բարձրացնելու դեպքում թոշակառուները չեն իմանա, թե ինչպես ծախսել այդ գումարը։

Կարդացեք նաև՝

«Չի հերիքում», «Կարիքի մեջ ենք», «Թոշակից գոհ եմ». հարցում՝ թոշակը բարձրացնելու փոխարեն զբաղվածության ծրագրի կիրառման մասին
Թոշակների հետվճարն ու դրա ժամկետները կավելացվեն․ կառավարության որոշում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+